
Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաեւի դեմ մահափորձի մեջ կասկածվող կինը հայտնաբերվել է մահացած Կիեւի մերձակայքում, գրում է «Ուկրաինական պրավդա»
Թերթին իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ հրազենային վնասվածքով կնոջ դին հայտնաբերվել է հուլիսի 6-ի ուշ երեկոյան։
Հրապարակման մեջ նրա անունը չի նշվում, սակայն աղբյուրները նրան անվանում են Մոնակոյում հունիսի 29-ին ձեռնարկատեր եւ նախկինում Ուկրաինայի քաղաքացի Վադիմ Երմոլաեւի սպանության փորձի գլխավոր կասկածյալ։ Երմոլաեւը գտնվում է ուկրաինական պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում բիզնես գործունեություն ծավալելու պատճառով։
Ավելի վաղ՝ Մոնակոյի իրավապահները հայտարարել էին, որ այն պայթյունի կազմակերպման գլխավոր կասկածյալը, որի հետեւանքով ծանր վնասվածքներ էին ստացել Երմոլաեւը եւ նրա ընտանիքի անդամները, Ուկրաինայի քաղաքացի, 39-ամյա Անաստասիա Բերեզովսկայան է։ Նրա նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել։
«Ուկրաինական պրավդայի» աղբյուրի փոխանցմամբ՝ Կիեւի մերձակայքում սպանված կինը 2025 թվականի մարտի 22-ից մինչեւ 2026 թվականի հուլիսի 1-ը գտնվել է Ուկրաինայից դուրս։




