
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններին: Այդ մասին Ուորլիքը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ Ադրբեջանում ու Հայաստանում մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ փորձված դիվանագետներ են և կանեն առավելագույնը»,- գրել է նա:
ԱՄՆ Սենատն օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել էր Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Սենատը երեկ հաստատել է Ռիչարդ Միլս- կրտսերի թեկնածությունը:
Ռիչարդ Միլսն այժմ Լիբանանում ԱՄՆ դեսպանի տեղակալն է: Դիվանագիտական գործունեություն է ծավալել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իրաքում:




