«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արթիկի համայնքի Սարատակ գյուղում շուրջ 147 մլն դրամի ներդրում է կատարում։ Այստեղ գործող համակարգը քայքայված է, ջրագծերը հիմնականում կառուցված են թուջե ու պողպատե խողովակներով։ Դրանք անցնում են սեփական տարածքներով, ինչն էլ ավելի է բարդացնում վթարավերացման աշխատանքները։ Այժմ ընկերությունը այստեղ սկսել է 4․2 կմ երկարությամբ ջրագծերի վերակառուցում, 165 բաժանորդի ջրաչափական հանգույցներ կտեղադրվեն սահմանազատման կետերում։ Աշխատանքների արդյունքում կբարելավվի բնակավայրի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, համակարգը կդառնա կառավարելի և հուսալի։ Շահագործման ծախսերը կնվազեն, կխնայվի վայրկյանում 9 լիտր ջուր։
մեկ րոպեից էլ քիչ




