ԿարևորՄիջազգային

Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով մահացության ցուցանիշն աճել է․ ԱՀԿ

Եվրոպայում վաղ սկսված աննախադեպ ամառային շոգը կարող է ավելի քան 1300 հավելյալ մահվան պատճառ դարձած լինել, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է BBC-ն։

Կիրակի օրը ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել Գերմանիայում, Լեհաստանում և Չեխիայում։ Գերմանիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային 41,7 աստիճանի, իսկ ծայրահեղ շոգի ալիքը շարունակել է շարժվել դեպի Եվրոպայի արևելք։

ԱՀԿ ղեկավարը X-ում գրել է, որ հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում բարձր ջերմաստիճանների հետ կապված գրանցվել է ավելի քան 1300 մահ։

Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի օրվանից երկրում գրանցվել է 1000-ից ավել մահ։ Դրանց մեծ մասն անձանագրվել է 65 տարեկանից բարձր անձանց շրջանում։

ԱՀԿ ղեկավարը նաև ընդգծել է, որ Եվրոպան մոլորակի ամենաարագ տաքացող մայրցամաքն է և տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից մոտ երկու անգամ ավելի արագ։

Կարդացեք նաև

Back to top button