Հասարակություն

Պետական կառավարման նորարարությունն ու ներառականությունը՝ Թբիլիսիի ՄԱԿ-ի ֆորումի առանցքում

Թբիլիսիում տեղի է ունեցել «Հանրային/պետական հաստատությունների վերափոխում. նորարարություն, հաշվետվողականություն, մասնակցություն և ներառականություն» խորագրով ՄԱԿ Հանրային ծառայությունների ֆորումը (UN Public Service Forum 2026), որին մասնակցել է Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վ. Պողոսյանը:

Միջոցառումը հանդիսանում էր ՄԱԿ-ի հանրային կառավարման ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից մեկը և միավորում էր պետական կառավարման ոլորտի նախարարների, բարձր պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, գիտական շրջանակների և քաղհասարակության ներկայացուցիչների։
Բացման խոսքով հանդես են եկել Վրաստանի վարչապես Ի. Կոբախիձեն, արդարադատության նախարար Պաատա Սալիան, ՄՍԿ գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լ. Ցզյունհուանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կարդացեք նաև

Back to top button