ԿարևորՄիջազգային

Իրանը մարտի դաշտում հաղթել է ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը մարտի դաշտում հաղթանակ է տարել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Իրանական պետական հեռուստառադիոընկերության (IRIB) եթերում նա ընդգծել է, որ այժմ Թեհրանի համար պատերազմն ավարտելու լավագույն ժամանակն է, քանի որ երկիրն ունի ռազմական առավելություն։

Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնը բախվել է Իրանի զինված ուժերի և ժողովրդի կողմից տոկուն ու արի դիմադրության։ «Պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը այն է, երբ մենք առավելություն ունենք. մենք իսկապես հաղթել ենք մարտի դաշտում»,-նշել է նա։

Նա հավելել է, որ ռազմական հաջողություններն ու դիվանագիտությունը փոխկապակցված են, և Իրանն ակնկալում է լավագույն պայմանները ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելիս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ նույնպես հայտնել էր Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելու մասին։

Արաղչին նշել է, որ սպասվող համաձայնագիրն ունի հակառակորդներ, և պնդել է, որ Իսրայելը պատրվակներ է փնտրում այն տապալելու համար։

Կարդացեք նաև

Back to top button