
SpaceX-ը կատարել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը` IPO-ն, որն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորն է։
Մկ բաժնետոմսի գինը սահմանել է 135 դոլար, ինչը SpaceX-ին դարձրել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերություններից մեկը, գրում է Reuters-ը։
Այն ներգրավել է ռեկորդային 75 միլիարդ դոլար՝ վաճառելով 555,56 միլիոն բաժնետոմս։ Ընկերության շուկայական արժեքը գնահատվել է 1,77 տրիլիոն դոլար, ինչը նույնպես դարձել է IPO-ի ռեկորդ, նշում է գործակալությունը։
Reuters-ի եւ Forbes-ի գնահատականներով՝ Իլոն Մասկի բաժնեմասը SpaceX-ում այժմ մոտ 866 միլիարդ դոլար է։ Հաշվի առնելով նրա ակտիվները Tesla-ում եւ այլ ընկերություններում՝ նրա կարողությունը կգերազանցի 1,1 տրիլիոն դոլարը։ Այսպիսով, Մասկը դառնում է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։
Washington Post-ը գրում է, որ «ինչպես Մասկի հետ կապված գրեթե ամեն ինչ, նրա տրիլիոնատիրոջ կարգավիճակը նույնպես պարզաբանման կարիք ունի»։
Թերթը նշում է, որ SpaceX-ը նրան տրամադրել է բաժնետոմսերի փաթեթներ, որոնք շահավետ կլինեն միայն այն դեպքում, եթե Մասկին հաջողվի ընկերության արժեքը հասցնել աննախադեպ բարձր մակարդակի, եւ եթե SpaceX-ը կարողանա գաղութ ստեղծել Մարսի վրա։




