
Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը 2։0 հաշվով հաղթանակ տարավ Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային ընտրանու նկատմամբ Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում։
Խաղի ընթացքում մրցավարը տվել է երեք կարմիր քարտ, որը աննախադեպ է նման մրցաշարի պատմության մեջ։ Երկու քարտ ստացել են ՀԱՀ-ի հավաքականի, մեկը` Մեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստները։
Խաղը տեղ է ունեցել Մեխիկոյի «Ացտեկ» մարզադաշտում։
Հենց այս ստադիոնում էլ մինչեւ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել աշխարհի առաջնության բացման արարողությունը։
Հանդես են եկել Շակիրան, մեքսիկական Maná խումբը, կոլումբիացի J Balvin-ը։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունն արդեն չսկսած սահմանել է երեք ռեկորդ։ Դրան մասնակցում է 48 թիմ, տեղի կունենա 104 խաղ, անցկացվում է երեք երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։




