ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։ Տեղեկատվությունն առկա է datalex.am-ում։

Հայցերից մեկ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու Սամվել Կարապետյանի հայտարարությանը։

Հայցով պահանջվում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին Նիկոլ  Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել։

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայցը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի՝ «300 000 ադրբեջանցու»՝ ՀՀ-ում բնակվելու տեղեկությանը։

Կարդացեք նաև

Back to top button