ԿարևորՍպորտ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Մեխիկոյում։ Մեքսիկայի հավաքականը կհյուրընկալի Հարավային Աֆրիկայի ընտրանուն։

Այս աշխարհի առաջնությունը լինելու է ամենախոշորը մրցաշարի պատմության մեջ․ դրան մասնակցում են 48 հավաքականներ, իսկ ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում։ Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 19-ը, երբ կկայանա եզրափակիչը։ 

Բացման արարողությանը նախատեսված են երաժշտական ելույթներ և տոնական միջոցառումներ, իսկ աշխարհի տարբեր երկրներից միլիոնավոր երկրպագուներ հետևելու են ֆուտբոլային գլխավոր ստուգատեսի մեկնարկին։ 

Կարդացեք նաև

Back to top button