
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:
Սպիտակի, Մարալիկի, Ախուրյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արթիկի, Կոտայքի, Սևանի, Հրազդանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:




