
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։
Մեցոլան պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար»,- ասված է Եվրախորհրդարանի նախագահի հայտարարության մեջ։




