Ընտրություններ 2026Հասարակություն

Ընտրությունները կայացել են․ ԿԸՀ նախագահ

«Չնայած քարոզարշավի ընթացքում արձանագրված որոշ թերությունների, քաղաքական ուժերի խոսույթն է կոպիտ եղել, այնուամենայնիվ ընտրությունները միանշանակ կայացել են»,-Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության ավարտից հետո հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Այսօր՝ քվեարկության ընթացքում, բոլոր ահազանգերով և բոլոր խնդիրներով մեկ առ մեկ զբաղվել ենք»,- նշել է Հովակիմյանը։

Ընտրություններին մասնակցել է 1,476,597 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 58.97 %-ը։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2,505,102 անձ։

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ ընտրական գործընթացում արձանագրված խախտումների շրջանակներում ձերբակալվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար։

Back to top button