ԿարևորՄիջազգային

Սպանվել է հոլիվուդյան դերասան Ջեյմս Հենդին

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է դերասան Ջեյմս Հենդիի սպանությունը։ Նա հայտնի էր «K-9. Շների ծառայություն», «Ջումանջի» և «Թոփ Գան․ Մավերիկ» ֆիլմերով, գրում է Los Angeles Times-ը։

Ոստիկանությունը սպանության վայր` Լոս Անջելեսի Տարզանա թաղամաս էր ժամանել հեռախոսազանգից հետ։ Մի տղամարդ զանգել էր 911 եւ հայտնել, որ «հենց նոր սպանել է մեղսավոր մարդու»։

Տան բակում ոստիկանները հայտնաբերել են 81-ամյա Հենդիին՝ դանակի հարվածներից ստացած վնասվածքներով և անգիտակից վիճակում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ դերասանը մահացել է։

Սպանության մեջ կասկածում են  44-ամյա Մայքլ Գլեդհիլին` դերասանի ընկերուհու որդուն։

Կարդացեք նաև

Back to top button