
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 միլիոն եվրո անհապաղ ֆինանսական աջակցություն՝ Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումների պայմաններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում ֆոն դեր Լայենը քննադատել է հայկական գյուղմթերքի և ծաղիկների արտահանման սահմանափակումները՝ դրանք որակելով որպես տնտեսական ճնշման գործիք։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կաջակցի ռուսական սահմանափակումներից տուժած ոլորտներին և կխթանի հայկական արտադրանքի արտահանումը նոր շուկաներ։
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության խորացումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացումը։ Այս նպատակով կստեղծվի ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ աջակցությունը 2024 թվականից ի վեր արդեն օգնել է շուրջ 7000 հայկական բիզնեսի և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։




