
Միջուկային զենքի ռազմական կիրառման զորավարժությունների նպատակը, ըստ Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության, անձնակազմի պատրաստումն է, ռազմական տեխնիկայի պատրաստվածության ստուգումը և չնախատեսված շրջաններից զենքը կիրառելու վարժանքները, հայտնում է BBC-ին։
«Միջոցառման անցկացման համար ներգրավվում են հրթիռային զորքերի և ավիացիայի ստորաբաժանումներ։ Վարժանքների ընթացքում ռուսական կողմի հետ փոխգործակցությամբ նախատեսվում է մշակել միջուկային մարտագլխիկների տեղափոխման և դրանց կիրառման նախապատրաստման հարցերը»,- նշված է գերատեսչության Telegram-ում տարածած հաղորդագրության մեջ։
Ուկրաինան համատեղ միջուկային զորավարժությունները որակել է որպես համաշխարհային անվտանգության համար աննախադեպ մարտահրավեր և կոչ արել իր արևմտյան գործընկերներին Մոսկվայի եւ Մինսկի գործողություններին խիստ պատասխան տալ։




