Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այց կկատարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով, հայտնել է Կրեմլը։
Այցը համընկնում է Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի հետ։ Այցի շրջանակում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն նաև Ռուսաստան-Չինաստան մշակութային/համագործակցության տարիների (2026-2027) բացման պաշտոնական արարողությանը։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն ու Սի Ցզինպինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Բացի այդ, առաջնորդները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ։
Բանակցությունների ավարտին նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։
Այցի ընթացքում Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, որի հետ կքննարկի առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Օրեր առաջ Չինաստան էր մեկնել ԱՄՆ նախագահ Դթնալդ ա




