Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուրեր. ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանը և նույն հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման ծառայության բուժքույր Վիկտորիա Կալենտերյան: Թեման. Մայիսի 12-ին աշխարհում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը։ Օրը նշվում է հայտնի անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրը, ով կազմակերպել է գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:
Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN) ամեն տարի սահմանում է հատուկ թեմա։ 2026թ.-ին նախատեսված են մասնագիտական միջոցառումներ և կրեդիտավորված վեբինարներ՝ ուղղված բուժքույրերի դերի վերաիմաստավորմանը և արդի բժշկության մեջ նրանց կարևոր ներգրավվածությանը։
Ինչպես միշտ` կլինի նաև օրվա կարևոր տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։




