Հունիսի 7–ին ընդառաջ նախնական ընտրացուցակները արդեն հրապարակված են։ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 մլն 482 հազար 872 քաղաքացի։ Սա ընտրողների թվի երկրորդ հրապարակումն է։ Առաջին անգամ տվյալներ հրապարակվեցին, երբ հաստատվեց ընտրության ժամանակացույցը։ Առաջին հրապարակման համեմատ ընտրողների թիվը նվազել է։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դա բացատրել է նրանով, որ «Ընտրական օրենսգրքի» 2021թ–ի փոփոխություններով փոխվել է մեթոդաբանությունը։ Հաշվում են ոչ թե պարզապես ընտրելու իրավունք ունեցողներին, այլ ընտրելու իրավունք ունեցողներին ու ցուցակներում ընդգրկվածներին։ Իսկ ցուցակներում ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը, եթե անգամ լրացել է , ապա դա չի գերազանցում վեց ամիսը։ Հաշվարկն արվում է քվեարկության օրվա դրությամբ։
մեկ րոպեից էլ քիչ




