Հասարակություն

Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր տիկին Տոմոկո Ականեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ:

Նրանց դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Հյուրերը ծաղիկներ խանորհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Վերջում տիկին Տոմոկո Ականեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:

Կարդացեք նաև

Back to top button