
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում, Շվեդիայում, Ֆրանսիայում ու Մալթայում երկրի նոր դեսպանների թեկնածուներին: Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է Յեժի Մարեկ Նովակովսկիի թեկնածությունը:
Նովակոսկին 2010 թվականից զբաղեցնում է Լատվիայում Լեհաստանի դեսպանի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է Լեհաստանի Բաց համալսարանում, երկրի կառավարությունում: Նոր դեսպանի թեկնածուն քաղաքագիտության դոկտոր է:




