Հասարակություն

Մաշկային որ հիվանդություններն են սրվում ձմռանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

 

Ձմռանը մնացել են հաշված օրեր: Այդ եղանակին նկատվում է  որոշ հիվանդությունների սրացում: Մաշկային հիվանդությունների տեսակներ կան, որոնք նույնպես այդ ամիսներին գլուխ են բարձրացնում և դառնում տհաճ զգացողությունների պատճառ: Մաշկավեներաբան Կարեն Վարդանյանի հորդորով, մաշկային յուրաքանչյուր հիվանդություն կարիք ունի հետազոտման: Բժիշկը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ:

«Որպեսզի խուսափենք տարաբնույթ մազանոթային  խնդիրներից, ապա խորհուրդ է տրվում  ջերմաստիճանային կտրուկ տարբերություններից խուսափել, չփորձել միանգամից տաք տնից դուրս գալ ցուրտ տեղ: Փորձել միջանցիկ հատվածներում մի փոքր սպասել նոր դուրդ գալ: Այսինքն  թողնել, որ օրգանիզմը, մաշկն ադապտացվի ջերմաստիճանայաին փոփոխությանը»,-խորհուրդ է տվել Կարեն Վարդանյանը:

Back to top button