
Իրանը Մոհամմադ բաղեր Զոլղադրին նշանակել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ավիահարվածից սպանված Ալի Լարիջանիի փոխարեն, հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Զոլղադրը նախկինում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար։ Նա ունի բրիգադի գեներալի կոչում։
Ալի Լարիջանին զոհվել էր մարտի 17-ին իսրայելական հարվածի հետևանքով։




