
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր մեկնարկել է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ համաժողովը: Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարները Երևանում են՝ տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով: Համաժողովին մասնակցելու համար Երեւանում են Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաև Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնի խմբագիրը:
Ժուռնալիստիկան պետք է լինի այն հարթակը, որտեղ կկառուցվի լավագույն ապագան, հանդիպման ժամանակ նշեց «<Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Դեռևս ամռանը Հայաստանում օտարերկրյա գործընկերների հետ հանդիպման ժամանակ նա խոսել են 2015թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների մասին և կարևորել լրատվական գործակալությունների դերը՝ կանխելու նման իրադարձությունները։




