
Իր առաջին մարզային այցի շրջանակում՝ Արարատի մարզում, Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը այցելել է FPWC-ի Կովկասյան վայրի բնության ապաստարան, ծանոթացել Հայաստանում բնության պահպանման և կենդանիների փրկության առաջատար մոդելներից մեկին, հայտնում են ՀՀ–ում ՄԹ դեսպանությունից։

«Այցի ընթացքում ընդգծվել է Մեծ Բրիտանիայի երկարամյա աջակցությունը բնության պահպանությանը Հայաստանում՝ ներառյալ կենդանիների փրկությունը, կենսաբազմազանության պահպանումը և աշխատանքը տեղական համայնքների հետ, բրիտանական գործընկեր կազմակերպությունների՝ այդ թվում World Land Trust-ի և Darwin Initiative-ի միջոցով։
Հայաստանի՝ COP17-ը հյուրընկալելու նախաշեմին, բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը շարունակում են մնալ ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում»,– ասված է հաղորդագրությունում։




