
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը վիզայի դիմորդների համար հայտարարություն է տարածել ։
«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա Դեսպանատունը իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։
Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,-ասված է հայտարարության մեջ։




