ԿարևորՀասարակություն

Նեթանյահուն խնդրել է Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը․ NYT

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետաձգել Իրանի վրա հարձակումը, հայտնում են The New York Times (NYT)-ի աղբյուրները։

Ըստ թերթի՝ Նեթանյահուն հունվարի 14-ին խոսել է ԱՄՆ նախագահի հետ։

Թերթը ենթադրում է, որ Թրամփի նույն օրը արած հայտարարությունը, թե ինքը տեղեկատվություն է ստացել «շատ կարևոր աղբյուրներից» Իրանում լարվածության թուլացման մասին, վկայում է այն մասին, որ նա հրաժարվում է իսլամական հանրապետության վրա հնարավոր հարձակումից։

Կարդացեք նաև

Back to top button