
ԵԱՀԿ-ն կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը: Կազմակերպության նախագահ, Շվեյցարիայի արտգործնախաար Դիդյե Բուրքհալտերը խորը մտահոգություն է արտահայտել երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով և կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անել հնարավորը՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար և հարգել հրադադարի ռեժիմը: Դիդյե Բուրքհալտերն ափսոսանք է հայտնել այն առիթով, որ ղարաբաբաղյան հակամարտության գոտում բռնության ալիքներն այս տարի հանգեցրել են աննախեդեպ թվով զոհերի:




