ԿարևորՄիջազգային

Թրամփը հայտարարել է, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա Վենեսուելայից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վենեսուելայի իշխանությունները երկար տարիներ օգտվել են Կուբայից ստացվող անվտանգության և հետախուզական աջակցությունից՝ դրա դիմաց մատակարարելով նավթ և ֆինանսական միջոցներ։

Թրամփի խոսքով՝ վերջին զարգացումները փոխել են իրավիճակը, և Կուբան այլևս չի ստանա նավթ և փող։ Նրա հայտարարությամբ՝ Վենեսուելան «միայնակ չի մնա» անվտանգության ոլորտում, եթե համագործակցի Արևմուտքի հետ։

Թրամփը կոչ է արել Կուբային «գործարքի գնալ», նշելով, որ ժամանակը սահմանափակ է։

Վենեսուելա-Կուբա հարաբերությունները վերջին տասնամյակներում կառուցվել են փոխադարձ քաղաքական և տնտեսական աջակցությամբ։ Սակայն վերջին ամիսների ընթացքում Վենեսուելայում և տարածաշրջանում իրավիճակը լարված է ԱՄՆ-ի և մի շարք երկրների կողմից ընդդիմության առաջնորդներին աջակցության ֆոնին։

Կարդացեք նաև

Back to top button