ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռը հայտարարել է եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու մասին

Դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է, հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը և եպիսկոպոսների խնդրանքը, նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button