ԿարևորՔաղաքական

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ Քեն Խաչիկյանի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ, ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ։

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ 

Քեն Խաչիկյանը դեսպանին է նվիրել իր հեղինակած՝ «Փակ դռների հետևում» գիրքը։

Կարդացեք նաև

Back to top button