ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

«Կամ արժանապատվությունն ենք կորցնելու, կամ առանցքային դաշնակցին»․ Զելենսկի

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին ուղղված ամերիկյան 28-կետանոց ծրագիրն ընդհանուր հաշվով այլևս հայտնի Է, և ակնհայտ Է, որ Կիևը գտնվում Է ծանրագույն ընտրության առաջ, քանի որ նախագիծը ենթադրում Է ուկրաինացիների համար աներևակայելի բարդ ու տխուր հետևանքներ:

«Մեզանից ակնկալվում է վստահել մեկին, որն արդեն երկու անգամ հարձակվել է մեզ վրա»

«Սա մեր պատմության ամենադժվար պահերից է։ Ուկրաինայի վրա ճնշումը ամենածանրներից Է։ Ուկրաինան այժմ կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել՝ կամ կորցնել արժանապատվությունը, կամ կորցնել իր հիմնական գործընկերոջը։ Կամ 28 դժվարին կետեր, կամ չափազանց ծանր ձմեռ՝ ցայսօր ամենածանրը, և հետագա ռիսկեր։ Կյանք առանց ազատության, առանց արժանապատվության, առանց արդարության։ Եվ մեզանից ակնկալվում է վստահել մեկին, որն արդեն երկու անգամ հարձակվել է մեզ վրա»։

Այդպես Է մեկնաբանել Զելենսկին Վաշինգտոնի կազմած խաղաղության պայմանագրի նախագիծը, որի համաձայն Կիևը պետք Է հրաժարվի ամբողջ Դոնբասից, հիշեցնենք, որ այդ երկրամասը կազմված Է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից, Կիևը պետք Է հրաժարվի Ղրիմից, կիսով չափ կրճատի բանակը, պարտավորվի չմիանալ ՆԱՏՕ-ին, չտեղակայել իր տարածքում օտար ուժեր, չհրաժարվել միջուկազերծ պետության կարգավիճակից, դրա դիմաց ստանալ անվտանգության երաշխիքներ:

Նախագիծը ենթադրում Է Մոսկվայի պահանջների բավարարում

Սա, եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչների և վերլուծաբանների համոզմամբ, ոչ այլ ինչ Է, եթե ոչ կապիտուլյացիա և Մոսկվայի գրեթե բոլոր պահանջների բավարարում:

Ռուսաստանում ձևական քաղաքական չեմուչումներ անելով նկատել են տալիս, թե այո, Թրամփի առաջարկը ցանկության դեպքում կարելի Է համարել ապագա պայմանագրի հիմք և որ Մոսկվան չի հրաժարվի դրա քննարկումից:

Պուտինը սպառնում Է ծանր հետևանքներով

Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել Է նախագծի նկատմամբ ուկրաինացիների և եվրոպացիների բացասական վերաբերմունքի մասին:

«Հավանաբար Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանքներ ունեն և երազում են Ռուսաստանին մարտադաշտում ռազմավարական պարտություն պատճառելու մասին»,- ասել Է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի ղեկավարը նաև սպառնալիքներ Է հնչեցրել, ասելով, որ նախագիծը մերժելը կունենա ուկրաինացիների համար չափազանց ցավալի հետևանքներ:

«Եթե ​​Կիևը չի ցանկանում քննարկել նախագահ Թրամփի առաջարկները և հրաժարվում է դա անել, ապա և՛ նրանք, և՛ եվրոպացի պատերազմ հրահրողները պետք է գիտակցեն, որ Կուպյանսկում տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելիորեն կկրկնվեն ռազմաճակատի այլ  հատվածներում։ Հնարավոր է՝ ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց դա անխուսափելիորեն կկրկնվի»,- ասել Է Պուտինը։

Արևմուտքն Է Ուկրաինայի առանցքային աջակիցը

Ռուսաստանը և Ուկրաինան մոբիլիզացիոն ռեսուրսի, ռազմական և տնտեսական կարողությունների տեսակետից, բնականաբար,  պատկանում են տարբեր քաշային կատեգորիաների, և առանց Արևմուտքի ու նախևառաջ առանց թիվ մեկ գերտերություն Միացյալ Նահանգների աջակցության երկար չեն դիմանա, սակայն 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմում Կիևը մշտապես օգնություն Է ստացել, և հենց դա Էլ կանխել Է ուկրաինացիների, թվում Էր թե, արագ և անխուսափելի պարտությունը:

Կրեմլի շահերը սպասարկող վերլուծաբաններն ու քարոզիչները 2022-ի փետրվարին հանրությանը վստահեցնում Էին, թե «հեսա երկու շաբաթում կմտնենք Կիև», բայց արիուտես գրեթե 4 տարի Է սպիտակ նժույգը հեծած Կիև հաղթական մուտք կատարելը չի ստացվում:

Սակայն հիմա իրավիճակ Է փոխվում: Եթե ԱՄՆ նախագահը հրաժարվի ուկրաինացիներին սատարելուց, Կիևի վիճակը հիրավի օրհասական կլինի:

«Դու լավ խաղաքարտեր չունես»

Դոնալդ Թրամփի խոսքով, Վլադիմիր Զելենսկին պարտավոր Է ընդունել ծրագրի պայմանները, նույնիսկ եթե դրանք անտանելի են: Ինչո՞ւ: Ահա ԱՄՆ ղեկավարի մեկնաբանությունը. «Դե ինչ-որ պահի նա պարտավոր Է ընդունել որևԷ բան, որ չի ընդունում, կհիշեք, ամիսներ առաջ, այստեղ՝ Օվալաձև գրասենյակում Էր, ես ասել Էի նրան՝ «Դու լավ խաղաքարտեր չունես»:

Թրամփի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմում տասնյակ հազարներով են զոհվում, և հարկ Է դադարեցնել այդ արյունահեղությունը: Ինչ հանգուցալուծում կլինի:

Երեկ գիշերը դիմելով հայրենակիցներին՝ Զելենսկին խոսել Է սպասվելիք ծանր շրջանի մասին:

«Թշնամին երբեք չի քնում»

«Գալիք շաբաթը շատ դժվար է լինելու։ Դուք իմաստուն, գիտակից ժողովուրդ եք, բազմիցս ապացուցել եք դա։ Դուք հասկանում եք, որ այս պահին մեծ ճնշում կլինի՝ քաղաքական, տեղեկատվական և այլ տեսակի ճնշումներ՝ մեզ թուլացնելու և բաժանելու համար։ Թշնամին երբեք չի քնում և ամեն ինչ կանի, որպեսզի մեզ խանգարի հաջողության հասնել։ Թույլ կտա՞նք, որ նրանք դա անեն։ Մենք իրավունք չունենք։ Եվ մենք կհաջողենք»,- ասել Է Ուկրաինայի ղեկավարը։

Եվրոպացիներն այսօր Էլ հավատացրել են, որ կօգնեն Կիևին, բայց արդյո՞ք առանց ամերիկացիների դա բավական կլինի: Այդ ճակատագրական հարցին հիմա ոչ ոք հստակ պատասխան չի տա:

Կարդացեք նաև

Back to top button