ԿարևորՀասարակություն

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ

2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ կարգաթվից։

2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով։

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը հավանության է արժանացել։

Գործող կարգավորումներով՝ ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն, որը նախատեսված էր տրամադրել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարության նոր որոշմամբ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ևս աջակցությունը կշարունակվի՝ արդեն որպես պետական նպաստ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթեցման արդյունքում՝ անկախ երեխայի կարգաթվից նպաստի չափը կսահմանվի 500,000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում ներկայումս գործող 300,000 դրամի փոխարեն։

Միաժամանակ, 2026 թվականից հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20% հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50,000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20% հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60,000 դրամ։

Կարդացեք նաև

Back to top button