ԿարևորՍպորտ

Սպերցյանը Պորտուգալիայի հետ խաղում՝ իր գոլով, դարձավ ազգային հավաքականի լավագույն 5 ռմբարկուներից մեկը

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմական նվաճման է հասել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 6-րդ տուրի Պորտուգալիայի դեմ արտագնա խաղում (9։1)։

25-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 18-րդ րոպեին դարձավ մեր ընտրանու միակ գոլի հեղինակը։ Այս գոլը նրա համար 11-րդն էր ազգային հավաքականի կազմում, ինչի արդյունքում Սպերցյանը գոլերի քանակով հավասարվեց Մարկոս Պիզելիին և Արթուր Պետրոսյանին և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի պատմության լավագույն 5 ռմբարկուների ցանկում։

Ավելի շատ գոլեր ունեն խփած Գևորգ Ղազարյանը և Յուրա Մովսիսյանը՝ 14-ական, իսկ հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է Հենրիխ Մխիթարյանը՝ 32 գոլ։

Աղբյուրը` armsport.am

Կարդացեք նաև

Back to top button