ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնագրիպի առաջին դեպքը

Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով։ Ինչպես հայտնել են ԱՄՆ Առողջապահության նահանգային դեպարտամենտից, գրիպի այս ենթատեսակն առաջին անգամ է գրանցվել մարդու մոտ։

«Նոյեմբերի սկզբին գրիպի ախտանիշներով հոսպիտալացված Գրեյս Հարբորի բնակչի թեստը դրական է եղել։ Լրացուցիչ թեստերը հաստատել են, որ վիրուսը H5N5 ենթատեսակի է։ Այդ տեսակը նախկինում երբեք մարդու մոտ չէր հայտնաբերվել»,-ասվում է դեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս տեսակի վիրուսի փոխանցումը մարդկանց հազվադեպ երևույթ է և թռչնագրիպով վարակվելու ռիսկը ներկայումս ցածր է գնահատվում։

Հոսպիտալացված տղամարդը, ըստ տեղեկությունների, ունեցել է վայրի թռչունների հետ շփված թռչնամիս, որն էլ, հավանաբար, վարակի աղբյուր է հանդիսացել։

Կարդացեք նաև

Back to top button