
Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսության 1TV.GE կայքէջը։
Մրցութային երգը՝ Shine like a star, հեղինակել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ աշխատել է նաև «Candy» խմբի անդամ Մարիամ Գվալաձեն, որը 2011 թվականին Վրաստանում հաղթել է մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։
Տեսահոլովակի ռեժիսորն է Թեմուր Կվիրքվելիան, իսկ հագուստների դիզայները՝ Իզա Նադարեիշվիլին։
Նկարահանումները տեղի են ունեցել Ուփլիսցիխեում։ Տեսահոլովակում Անիտա Աբգարյանին նվագակցում է Զաքարիա Փալիաշվիլիի անվան տաղանդավոր երեխաների տասնամյա երաժշտական դպրոցի նվագախումբը։




