
Անհրաժեշտ է ճշտել մեր դիրքորոշումները, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուն։
«Կովկասում՝ Հարավային Կովկասում՝ տարածաշրջանում, վերջին իրադարձությունները, տարբեր իրադարձություններ պահանջում են մեր մշտական ուշադրությունը, խորհրդակցությունները»,- Շոյգուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ասել է, որ տարածաշրջանի իրադարձությունների մասին «պատրաստ է կիսվել մանրամասներով»։
Մոսկվայում այսօր տեղի է ունենում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, ինչի շրջանակներում էլ տեղի է ունեցել Շոյգու-Գրիգորյան առանձնազրույցը։




