Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է, որ հոկտեմբերին Լուվրից թագավորական զարդեր գողացած անձինք սովորական մանր հանցագործներ են, որոնք ապրում են մայրաքաղաքի աղքատ արվարձաններում, գրում է BBC-ին։
Բեկոն նշել է, որ նրանք՝ երեք տղամարդն ու կինը, բոլորն էլ բնակվում են Փարիզի Սեն-Դենի թաղամասի շրջակայքում։ Նրա խոսքով՝ չորս կալանավորվածներից երկուսը նախկինում բազմիցս դատապարտվել են գողությունների համար։
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա կնոջ և 37-ամյա տղամարդու, որոնք, ըստ դատախազի, ամուսնական հարաբերությունների մեջ են և ունեն երեխաներ։ Երկուսն էլ հերքում են իրենց մեղքը։




