ԿարևորՀասարակություն

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում՝ Ավետիք Իսահակյանին, Մարկ Գրիգորյանին և Տարոն Մուրադյանին

Երևանի ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է հանձնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և նկարիչ Տարոն Մուրադյանին:

Պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցները, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար:

«Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ամեն օր ավելի լավն են դարձնում մեր քաղաքը»,-ասված է Ավինյանի գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button