
Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանավորեց երկու ամսով։
Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի` Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ութ մարդ։




