Օծվել է Ճանկաթաղ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցու խաչը
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ
Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում վերականգնված Սուրբ Գևորգ եկեղեցու խաչն է օծվել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: 17-րդ դարի եկեղեցին, որից խորհրդային տարիներին միայն հետքերն էին պահպանվել և տարեցների հիշողությունները շուտով լրացնելու է Արցախի վերականգնված տաճարների շարքը:
Ավերված եկեղեցին Ճանկաթաղի վերջին տարիների կյանքում խորհրդանշական դեր է խաղացել: Խորհրդային տարիներին պայթեցվել էր և մեր ժանականերում դրա տեղում համարյա ոչինիչ չէր մնացել: Թերահավատներն ասում են հետաքրքրությունը, իսկ գյուղը համոզված է Աստծո կամքը համախմբեց երիտասարդներին և նրանք գտան ու հողից, տարիների փոշուց ազատեցին եկեղեցու ավերակները:
Ժամանակի ֆիզիկական ու հոգևոր կապանքներից ազատվող եկեղեցին համախմբեց ոչ միայն գյուղաբնակներին, այլև օտարության մեջ գտնվող ճանկաթաղցիներին:
Ռուսաստանաբնակ Էդուարդ և Տամելա Սարգսյանները հետաձգեցին բոլոր անձնական գործերը: Սբ.Գևորգի վերակառուցումը դարձավ նպատակ: 2012 թվականից սկսվեցին աշխատանքերը և երկու տարի անց եկեղեցին արդեն հիմնակառույց է, պաստպապատ:
Եկեղեցին դեռ իր վերջնական շինարարկան տեսքը չի ստացել: Հարդարման աշխատաքեր կան անելու: Բայց դռներն արդեն իսկ բաց են: Ժողովուրդը աղոթատեղի ունի և սա Էդուրադ և Տամելա Սարգսյանները իրենց ամենամեծ երջանկությունն են համարում: