
Հոկտեմբերի 5-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված 2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է, հայտնել է Հայստանի շախմատի ֆեդերացիան: Առաջնությանն ընդհանուր մասնակցել են 36 թիմ:
Կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մեր տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել է 40 թիմ:




