ԿարևորՄիջազգային

Մանչեսթերի սինագոգում հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել. ոստիկանությունը չեզոքացրել է կասկածյալին

Մանչեսթերի ոստիկանությունը և շտապօգնության ծառայությունները զբաղվում են Քրամփսոլի Հիթոն Պարկի հրեական ժողովի սինագոգում տեղի ունեցած միջադեպով, հաղորդում է BBC-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հավատացյալներին, ապա դանակով հարձակվել նրանց վրա։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով վիրավորվել է ենթադրյալ հանցագործը։

Շտապօգնության ծառայությունը հաստատել է, որ միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ 4 մարդ վնասվածքներ է ստացել։

Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը տեղի ունեցածը «լուրջ միջադեպ է» համարել։ Նա քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել տարածք այցելելուց։

Միջադեպը տեղի է ունեցել հրեական օրացույցի ամենասուրբ օրը՝ Յոմ Կիպուրին, երբ մեծ թվով հավատացյալներ հավաքվում են սինագոգներում։

Կարդացեք նաև

Back to top button