ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաստատված երկխոսությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յոթերորդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է․

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում։ Կարծում եմ, որ իսկապես տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար է և շատ կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում։ Բազմաթիվ խնդիրների, որոնք թվում էր, թե կարող են բարդություններ առաջացնեն, գտել ենք լուծումներ, գտնում ենք լուծումներ և կգտնենք լուծումներ»

Կարդացեք նաև

Back to top button