Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին խոստովանել է, որ Գազայում պատերազմի պատճառով երկիրը հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ։
«Մենք բախվելու ենք որոշակի խոչընդոտների համաշխարհային առեւտրում։ Մենք ապրում ենք շատ բարդ աշխարհում։ Մահմեդական սփյուռքը Եվրոպայում դարձել է նկատելի ու բարձրաձայնող փոքրամասնություն, որը ճնշում է գործադրում կառավարությունների վրա Գազայի հարցով եւ մղում նրանց հակասիոնիստական դիրքորոշումների»,- նրա խոսքերն մեջբերել իսրայելական vesty.co.il-ը։
Նա նախազգուշացրել է, որ երկիրը կբախվի առեւտրային եւ զենքի արտահանման խոչընդոտների։
Նեթանյահուն ստեղծված քաղաքական նոր իրողությունների համար մեղադրել է թվայի հեղափոխությանը։
«Մեր թշնամիներն օգտագործում են այն։ Չինաստանն ու Կատարը հսկայական միջոցներ են ներդնում արհեստական բանականության վրա։ Դրանք ավելի մեծ ուժ են, քան ավանդական ԶԼՄ-ները»,- ասել է նա։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը պետք է հարմարվի տնտեսական նոր իրողությունների հետ։ Նա անտիկ շրջանի պատկերներով է ներկայացրել վիճակը` առաջիկա խնդիրները լուծելու համար. Իսրայելը միաժամանակ պետք է լինի Աթենք եւ գերՍպարտա փորձությունները հաղթահարելու համար։




