
Անվտանգության խոցելիությունը նվազեցնելու մեր պատկերացումների մեջ էական հանգամանքներ են փոխվել, Համապարփակ անվտանգությանն ու դիմակայությանը նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ նախորդող շրջանում մեր արտաքին անվտանգային խոցելիություն նվազեցնելու գործիքները եղել են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը։ «Պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին, ոչ երկրորդ կետով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրում էր, որ Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը։ «Այդ արձանագրումը նկատել ենք, չնկատելու ենք տվել կամ մտածել ենք, որ այնուամենայնիվ, էդ արձանագրումը ամենակարևոր բանը չէ»,- ասել է կառավարության ղեկավարը։




