ԿարևորՔաղաքական

Սերդար Քըլըչը Հայաստան ժամանելու ճանապարհին կանգ է առել Իգդիրում

Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կանգ է առել Իգդիրում եւ որոշ ժամանակ անցկացրել նահանգապետարանում, հայտնում է «Անադոլու» թուրքական գործակալությունը։

Այստեղ նա հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը։ «Որոշ ծրագրերի իրականացումից առաջ անհրաժեշտ են որոշ տեխնիկական աշխատանքներ անել։ Մնացած դեպքերում մտադրությունների հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 7-ին հաղորդել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Կարդացեք նաև

Back to top button