
Էվերեստի լանջերը երբեմն անվանում են աշխարհի ամենաբարձր աղբավայր։ Ամեն օր լեռնագնածներն այնտեղ մի քանի տոննա աղբ են թափում։ Աշխարհագրական բարդ ռելիեֆը թույլ չի տալիս մաքրել լանջերը։ Այժմ ժամանակակից տեխնոլոգիաները օգնելու են խնդրի լուծմանը։
Նեպալցի էքսկուրսավարներն ստացել են երկու հզոր ԱԹՍ, որոնց գործարկումից հետո կարծես հույս է առաջացել, որ Էվերեստի լանջերը կմաքրվեն, գրում է RFI-ին։
Ապրիլ- հունիս ամիսներին դրոնների օգնությամբ հավաքվել է մոտ 300 կգ աղբ։
«Սա ավելի մաքրում եւ էժան է, քան ուղղաթիռներ օգտագործելը։ Ուղղաթիռները վառելիք են օգտագործում, որը շատ թանկ է եւ աղտոտում է օդը։ Ավելին՝ ուղղաթիռները շատ աղմկոտ են»,- RFI-ին ասել է այս նախաձեռնության հեղինակ՝ նեպալական Airlift Technology ընկերության ղեկավար Ռաջ Բիքրամ Մահարջան։




