
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Կառավարության շենքի առաջ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Բուզանդի ու Արամի փողոցների նախկին բնակիրչները, որոնց բնակարանները պետութան գերակա շահ են հայտարարվել: Դեռևս նախորդ հինգշաբթի վարչապետը խոստացել էր նրանց հարցը քննարկել պատկան մարմինների հետ ու լուծում տալ: Սակայն, առայժմ որևէ հստակ քայլ չկա գործադիրից: Ուստի գերակա շահի, այսպես ասած, զոհերը որոշել են փակել Հանրապետության հրապարակը: Ցուցարարները ցանկանում են մուտք գործել կառավարության շենք: Այնտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:




