ԿարևորՔաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

Երկուստեք համաձայնել են, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել՝ երկու երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք Հայաստանի կառավարության առանցքային առաջնահերթություններից են:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ն և ամբողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամփողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ: Հայաստանի և Իրանի համար մեր պետություների միջև միջազգային սահմանների անխախտելությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն: Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռկակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար: Ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button